Դամասկոսի նահանգում ահաբեկչության զոհ է դարձել 17 սիրիացի զինվորական, 27 մարդ վիրավորվել է, տեղեկացրել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։

«Տասնութ զինվորական դարձել է Դամասկոսի նահանգում ավտոբուսում նախապես տեղադրված պայթուցիկ սարքի պայթյունի զոհ, տուժել է 27 մարդ»,- նշել է նախարարության Թելեգրամ-ալիքում մեջբերված զինվորական աղբյուրը։

Ոչ մի խմբավորում ներկա պահին չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։