Ղրիմի վարչապետ Վասիլի Ջարտի մահից հետո նոր վարչապետ է դառնալու Վլադիմիր Յացուբան, ով այսօր ղեկավարում է Սեւաստոպոլի շրջանային պետական վարչությունը, հաղորդում է ուկրաինական «Խվիլիան»` վկայակոչելով Ղրիմի իր աղբյուրները:
Աղբյուրի տվյալներով, Յացուբան իր գործն արդեն փոխանցել է Սեւաստոպոլի իր առաջին տեղակալին:
Հետաքրքիր է, որ Յացուբայի հավանական փոխարինողների շարքում է Յանուկովիչի որդին` Վիկտոր Վիկտորովիչը:



























