Մերձմոսկվայում քաղաքային դատարանը կալանավորել է գործարարներ Արթուր Եղիազարյանին եւ Սերգեյ Սալմինին, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները` վկայակոչելով Մոսկվայի մարզի դատարանի մամուլի ծառայությունը:

Քննության վարկածով, «Էներգոինվեստ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն եւ «Պոսադ Էներգո» ԲԲԸ-ի ղեկավար Սալմինը յուրացրել է գումարը, որը հատկացվել էր բազմաբնակարան շենքերից մեկի նորոգման համար:

Եղիազարյանն ու Սալմինը կալանավորվել են օգոստոսի 30-ին` կես տարի առաջ Ալեքսանդր Պարսիանովի (Սերգիեւի նախկին քաղաքապետի որդու) հայտարարության հիման վրա  հարուցված գործի շրջանակներում:  

Նշենք, որ կալանավորված Արթուր Եղիազարյանը խարդախության մեջ կասկածվող ՌԴ Պետական դումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի հետ ազգակցական կապեր չունի: Ամեն դեպքում, գոնե այդպես է ասում Աշոտ Եղիազարյանը: