Պենտագոնը չի կարողացել հաստատել տեղեկություններն այն մասին, որ Իրանն, իբր, խոստացել է «երկիր-երկիր» հրթիռներ տրամադրել Ռուսաստանին՝ լրացուցիչ անօդաչու սարքերի հետ միասին:
«Այս պահին դա հաստատող որեւէ տեղեկություն չկա»,- մամուլի ասուլիսում ասել է Պենտագոնի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերը։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ գործարքն, իբր, համաձայնեցվել է Մոսկվա հոկտեմբերի 6-ին Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերի այցի շրջանակներում, որը կատարվել է զենքի մատակարարումների շուրջ Ռուսաստանի հետ բանակցելու համար։





























