ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահայանը կարգադրել է 100 միլիոն դոլարի լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրել ուկրաինական ճգնաժամից տուժած Ուկրաինայի խաղաղ բնակիչներին, հայտնում է պետական WAM գործակալությունը։

Միջազգային համագործակցության պետնախարար Ռիմ բինթ Էբրահիմ Ալ-Հաշիմին ընդգծել է, որ լրացուցիչ օգնությունը բխում է պատերազմի եւ հակամարտությունների ժամանակ համերաշխության կարեւորության վերաբերյալ շեյխ Մուհամմեդի հավատից, ինչպես նաեւ ուկրաինական ճգնաժամի մարդասիրական ազդեցությունը մեղմելու ԱՄԷ-ի շարունակական ջանքերից։