Ռուսաստանը չի սպառնացել եւ չի սպառնում Կիեւին միջուկային զենքով, հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեի նիստում ՌԴ պատվիրակության ղեկավարի տեղակալ Կոնստանտին Վորոնցովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ինչպես հայտնի է, Բուդապեշտի հուշագիրն ընդունվել է ՄԶՉՊ-ին Ուկրաինայի՝ որպես միջուկային զենք չունեցող պետության միանալու կապակցությամբ։ Հուշագրի համաձայն՝ Ռուսաստանը վերահաստատել է իր հանձնառությունը Ուկրաինային՝ չօգտագործել միջուկային զենք կամ չսպառնալ այն օգտագործել ոչ միջուկային պետությունների դեմ։ Այդ պարտավորությունն անփոփոխ կերպով կատարվում է ամբողջությամբ»,- ասել է Վորոնցովը։

Նրա խոսքով, միեւնույն ժամանակ լուրջ մտահոգություն են առաջացրել Կիեւի հայտարարությունները Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակի վերանայման հնարավորության մասին, ինչը կնշանակի միջուկային զենք ձեռք բերելու փորձ՝ ի վնաս ՄԶՉՊ ռեժիմի։

«Հաշվի առնելով Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի երկրների կողմից միջուկային կանխարգելիչ հարվածների անհրաժեշտության մասին Կիեւի վերջին հայտարարությունները, դա կրկնակի անթույլատրելի է եւ կտրականապես անընդունելի»,- ընդգծել է նա։