Ուկրաինական կողմը ուժեր է կուտակում լայնածավալ հարձակման համար։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Խերսոնի մարզի նահանգապետի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն։

«Կախովսկի ՀԷԿ-ի ամբարտակի պլանավորված ոչնչացման եւ Դնեպրից վերեւ գտնվող էլեկտրակայանների կասկադից ջրի արտանետման պատճառով տարածքների հեղեղման անմիջական վտանգ կա։ Նման իրավիճակում ես դժվար, բայց ճիշտ որոշում կայացրի՝ հայտարարելով Բերիսլավ, Բելոզերսկի, Սնիգիրյովսկի եւ Ալեքսանդրովսկի մունիցիպալիտետների քաղաքացիական բնակչության կազմակերպված տեղաշարժը Դնեպրի ձախ ափով։

Այս որոշման պատճառ է դարձել պաշտպանական լայնածավալ ամրությունների ստեղծումը, որպեսզի ցանկացած հարձակում հետ մղվի։ Այնտեղ, որտեղ զինվորականներն են գործում, քաղաքացիական մարդկանց համար տեղ չկա։ Թող Ռուսաստանի բանակը կատարի իր խնդիրը»,- նշել է նա։