Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը չեղարկել է հինգշաբթի օրը նախատեսված այցը Կիեւ։
Ուկրաինայի մայրաքաղաք այցը համաձայնեցվել էր մի քանի շաբաթ։ Ըստ BILD-ի տեղեկատվության՝ Կիեւում դրա չեղարկումը զայրույթ է առաջացրել։
Ինչպես հայտնի է դարձել թերթին, նախագահի աշխատակազմը մերժումը հիմնավորել է «անվտանգության նկատառումներով»։ Նշվում է, որ ԱԳՆ-ը, ՆԳՆ-ը եւ Գերմանիայի անվտանգության մարմինները նախագահին խորհուրդ են տվել չմեկնել Կիեւ։





























