ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ընտրություններին ընդառաջ ազգային պաշարներից եւս 15 միլիոն բարել հում նավթ բաց թողնելու եւ պաշարների համալրման ծրագրի մասին, քանի որ նա փորձում է նվազեցնել բենզինի բարձր գները նոյեմբերի 8-ի միջանկյալ ընտրություններից առաջ:

Միեւնույն ժամանակ, Բայդենը հերքել է այն քննադատությունը, որ իր որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ Սպիտակ տունը ձգտում է իջեցնել բենզինի գները միջանկյալ ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ։

«Սրա մեջ բացարձակապես քաղաքական դրդապատճառ չկա,- լրագրողներին ասել է Բայդենը,- Դա մոտիվացված է նրանով, որպեսզի համոզեմ, որ ես շարունակում եմ առաջ մղել այն, ինչին ձգտում էի, եւ դա երաշխավորում է, որ ընկերությունները բավականաչափ նավթ են արդյունահանում, որպեսզի մենք կարողանանք արտադրել այնքան բենզին, որը մեզ անհրաժեշտ է այստեղ՝ տանը, եւ միեւնույն ժամանակ շարունակենք շարժվել այլընտրանքային էներգիայի ապահովման ուղղությամբ»։

Բայդենը հանդիմանել է հանրապետականներին՝ հաստատելով, որ նրանք անտեսում են բենզինի գներն իջեցնելու իր ջանքերը։ «Որտե՞ղ էին նրանք վերջին չորս ամիսներին։ Սա է իմ պատասխանը»,- ասել է Բայդենը։

Նախագահը նաեւ հայտնել է պաշարները նավթի լրացուցիչ գնումների միջոցով համալրելու պլանների մասին, երբ գներն իջնեն մինչեւ 70 դոլար մեկ բարելի դիմաց։