«+Social» ծառայությունն այժմ կարելի է ակտիվացնել 400 դրամով՝ նախկին 800-ի փոխարեն:

«+Social» ծառայության շնորհիվ՝ ամենապահանջված՝ «Facebook», «Messenger», «Instagram», «Snapchat», «Twitter», «TikTok», «Clubhouse» հավելվածներից կարող են անսահմանափակ օգտվել «Viva» կանխավճարային և հետվճարային, ինչպես նաև «Z» կանխավճարային սակագնային պլանների ակտիվ փաթեթ ունեցող բաժանորդները: 

Ակտիվացում՝ *407*1#

Առաջարկը գործում է 11/10/2022թ.-ից 31/01/2023թ. (ներառյալ):

Ծանոթություններ

Ծառայությունն ակտիվացնելու դեպքում նշված հավելվածներից օգտվելիս սակագնային պլանով տրամադրվող հիմնական և հավելյալ ինտերնետ փաթեթների ՄԲ-երը չեն սպառվում:

Ծառայությունը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը:

Ծառայության կարգավիճակը կարելի է ստուգել՝ ուղարկելով *407# հրահանգը։

Ծառայությունն ակտիվացնելու համար հաշվեկշռին բավարար գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել Լիցք+ ծառայությունից:

Հետվճարային բաժանորդները ծառայությունը կարող են ակտիվացնել, եթե ընթացիկ հաշվի սահմանաչափը և երաշխիքային կանխավճարը բավարար են ակտիվացման համար: