Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան ՄԱԿ-ին կոչ են արել հետաքննել Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ ՌԴ-ին ուղղված մեղադրանքները, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
ՄԱԿ-ի իրենց ներկայացուցիչների ստորագրած նամակում երեք պետությունները պաշտպանել են նման հետաքննություն անցկացնելու Ուկրաինայի կոչը՝ պնդելով, որ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը «խախտել է» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ՄԱԿԱԽ) 2231 բանաձեւը, որը ստորագրվել է 2015 թվականին՝ Իրանի միջուկային համաձայնագրի շրջանակում:
«Մենք կողջունենք ՄԱԿ-ի ԱԽ մոնիտորինգային խմբի հետաքննությունը եւ պատրաստ կլինենք աջակցել Քարտուղարության աշխատանքին՝ տեխնիկական եւ անաչառ հետաքննություն անցկացնելու հարցում», - ասել են երեք պետությունների ներկայացուցիչները:
Թեհրանը հերքում է Մոսկվային անօդաչու թռչող սարքերի մատակարարումը, իսկ Ռուսաստանը հերքում է, որ իր ուժերը Ուկրաինայում իրանական անօդաչու սարքեր են օգտագործել:





























