Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է Եվրոպայի հետ ԱՄՆ առեւտրային եւ էներգետիկ քաղաքականությունը՝ «երկակի ստանդարտների» համար, քանի որ Ուկրաինայի պատերազմի համար վճարվող գինն ավելացնում է դժգոհությունը, գրում է Bloomberg-ը։
«Հյուսիսամերիկյան տնտեսությունը ընտրում է գրավչություն, որը ես հարգում եմ, սակայն նրանք երկակի ստանդարտներ են ստեղծում էներգիայի ներքին ցածր գներով, երբ բնական գազը Եվրոպային վաճառում են ռեկորդային գներով», - Բրյուսելում ԵՄ ղեկավարների միջեւ կայացած հանդիպումից հետո մամուլի ասուլիսում ասել է Մակրոնը:
«Բացի այդ, նրանք թույլ են տալիս, որ որոշ ոլորտներում պետական օգնությունը հասնի մինչեւ 80 տոկոսի, մինչդեռ այստեղ դա արգելված է, հետեւաբար կա երկակի ստանդարտ»,- հավելեց նա՝ հավելելով, որ ամեն ինչ հանգում է անդրատլանտյան առեւտրի անկեղծությանը:
ԵՄ-ին զայրացրել է ԱՄՆ-ի Խթանման փաթեթը, որը հայտնի է որպես Գնաճի նվազեցման ակտ եւ սուբսիդավորում է Հյուսիսային Ամերիկայում արտադրված էլեկտրական մեքենաները եւ, ըստ եվրոպացի պաշտոնյաների, անարդար աջակցություն է ցուցաբերում կանաչ տնտեսությանը:
44-ամյա Մակրոնն այս հարցերը կբարձրացնի դեկտեմբերի սկզբին պետական այցով Վաշինգտոն այցելելիս։ Ավելի քան մեկ տարի է անցել այն պահից, երբ երկկողմ հարաբերությունները հարվածի տակ են ընկել այն բանի պատճառով, որ Ավստրալիան հրաժարվել է ֆրանսիական սուզանավերի գնման մեգա գործարքից՝ հօգուտ ԱՄՆ միջուկային սուզանավերի:
Ֆրանսիան կարճ ժամանակով հետ էր կանչել ԱՄՆ-ում իր դեսպանին, սակայն հարաբերությունները բարելավվել են այն բանից հետո, երբ Մակրոնը Հռոմում կայացած G-20-ի գագաթաժողովի ընթացքում հանդիպել է Ջո Բայդենի հետ: Բայդենը խոստացել է աջակցել Ֆրանսիային՝ Սահելում ահաբեկչության դեմ պայքարի համար եւ ընդունել է ԵՄ պաշտպանությունն ուժեղացնելու կարեւորությունը, որը Մակրոնի վաղեմի նպատակն է:
Սակայն հարաբերություններում ճաքեր են սկսում ի հայտ գալ, ինչը կապված է ԱՄՆ-ի եւ Նորվեգիայի, որպես էներգիա արտադրողներ, «իրական անսպասելի շահույթներ» ստանալու հետ:
Խորհրդարանական բանավեճի ժամանակ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը քննադատել է ԱՄՆ-ին՝ եվրոպական ընկերություններին բնական հեղուկ գազը «չորս անգամ ավելի թանկ վաճառելու համար, քան երկրի ներսում առկա արժեքն է»։ Նա կրկնել է Մակրոնի նախորդ մեկնաբանությունները այն մասին, որ ԵՄ-ն պետք է համախմբվի ասիական տնտեսությունների հետ՝ պահանջելով, որ ԱՄՆ-ը եւ Նորվեգիան ավելի մեծ բարեկամություն ցուցաբերեն՝ գազը ցածր գներով վաճառելու հարցում:





























