Ներկայացուցիչների պալատի հատուկ հանձնաժողովը, որը հետաքննում է 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձությունները, պաշտոնական թուղթ է ուղարկել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է Axios-ը`հավելելով, որ նա ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, ով ցուցմունք է տալու տեսության շրջանակում, որի համաձայն նախկին նախագահը եղել է անկարգությունների գլխավոր հրահրողը։

Օրենսդիրներ Բենի Թոմփսոնը եւ կոմիտեի նախագահ ու փոխնախագահ Լիզ Չեյնին Թրամփին խնդրել են փաստաթղթերը հանձնել մինչեւ նոյեմբերի 4-ը, իսկ նոյեմբերի 14-ին ցուցմունք տալ։

«Ինչպես ցույց են տվել մեր լսումները, մենք անհերքելի ապացույցներ ենք հավաքել… այն մասին, որ դուք անձամբ կազմակերպել եւ ուղղորդել եք 2020 թվականի նախագահական ընտրությունները չեղարկելուն ուղղված բազմաբաղադրիչ փորձը», - գրել են նրանք ուրբաթ օրը հրապարակված նամակում:

Պահանջվող փաստաթղթերը ներառում են 2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի բոլոր հաղորդագրությունները, Կոնգրեսի անդամների հետ 2020 թվականի դեկտեմբերի 18-ից մինչեւ 2021 թվականի հունվարի 6-ը թվականի ընտրությունների վերաբերյալ ցանկացած խոսակցություն:

Անցյալ շաբաթ կայացած հանդիպման ժամանակ հանձնաժողովը միաձայն քվեարկել է Թրամփին խնդրագիր ուղարկելու օգտին: Հանրային լսումները, որոնք տեւել են երկուսուկես ժամ, կենտրոնացել են անկարգություններում Թրամփի կենտրոնական դերի վրա: Հաջորդ օրը Թրամփը 14 էջանոց նամակ է ուղարկել հանձնաժողովին՝ չնշելով, արդյոք համաձայն է ցուցմունք տալ, թե ոչ: