Հոկտեմբերի 14-ին բրիտանական Daily Star պարբերականը YouTube-ում ուղիղ եթեր էր սկսել, որով նպատակ ուներ ստանալու մի հարցի պատասխան՝ ո՞վ ավելի երկար կդիմանա՝ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Լիզ Թրա՞սը, թե՞ մեկ գլուխ կաղամբը, որի պիտանելիության ժամկետը 10 օր է։ Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Թրասը հրաժարական է ներկայացրել՝ այդպիսով «պարտվելով» կաղամբին։
Լիզ Թրասը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենակարճ կառավարման ընթացքում (44 օր) վարած հարկային քաղաքականության պատճառով հասցրել էր բավականին մեծ անտիռեյտինգ ձեռք բերել բրիտանացիների շրջանում, նրան համատարած ծաղրում էին, քննադատում էին անգամ սեփական կուսակիցները։
Եվ այսպես բրիտանական պարբերականը յուրօրինակ ակցիան է սկսում խանութից գնված ամենասովորական կաղամբով։ Բանջարեղենի ընտրությունը պատահական չէ, այլ յուրօրինակ բառախաղի արդյունք։ Բանն այն է, որ անգլերենում կաղամբը թարգմանվում է որպես lettuce (լեթըս), որը նման է Լիզ Թրասի ամբողջական անվանը։
Թեև տեսանյութն արդեն հեռացվել է YouTube հարթակից, սակայն համացանցում ակտիվորեն տարածվում են դրա տարբեր դրվագներ՝ կաղամբի պատմությունը դարձնելով Թրասի ձախողված պաշտոնավարման ինքնատիպ խորհրդանիշ։ Twitter-ում օգտատերերն անգամ կատակում են, որ կաղամբը կարող է փոխարինել Թրասին վարչապետի պաշտոնում։





























