Ուկրաինայում պատերազմի սառեցման գործընթաց է սկսվում, սակայն Իրան-Թուրքիա հնարավոր պատերազմ է ուրվագծվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Սա չի նշանակում, որ այդ պատերազմն անխուսափելի է, բայց հավանականությունը գնալով աճում է։
Այս երկու պրոցեսները կարող են միմյանց հետ փոխկապակցված լինել։ Արեւմուտքն երկու նման պատերազմի պոտենցիալ չունի ու հնարավոր է, որ մեկը սկսելու համար, մյուսը պետք է սառեցվի։ 
Սա, բնականաբար, ընդամենը ենթադրություն է, բայց հիմքեր ունեցող։ Առաջին պլան է կարող գալ քրդական գործոնը, միաժամանակ եւ Թուրքիայում, եւ Իրանում»,- գրել է նա։