Հանրահայտ Vanity Fair ամսագիրը, որը Mail.ru խմբի եւ Digital Sky Technologies կազմակերպության սեփականատերն է, ներկայացրել է ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա վարկանիշային աղյուսակը:
Առաջին տեղում Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է: 27-ամյա Մարկն ամենարիտասարդ անձնավորությունն է, ով երբեւէ ղեկավարել է վարկանիշային աղյուսակը:
Երկրորդ տեղում են Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինը եւ Լարի Փեյջը (Sergey Brin and Larry Page): Երրորդ տեղը զբաղեցրել է Ջեֆ Բեզոսը (Jeff Bezos) Amazon ընկերությունից:
Առաջին տասնյակում ընդգրկվել են հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ Ինտերնետի ներկայացուցիչներ:
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից վարկանշային աղյուսակում ընդգրկվել են Jay-Z եւ Ջասթին Թիմբերլեյքը:
Vanity Fair-ի` ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային ամբողջ աղյուսակը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:


























