Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը մի գիշեր ավելի է անցկացրել Անտարկտիդայում՝ ռազմական ինքնաթիռի անսարքության պատճառով, որով նա պետք է վերադառնար Նոր Զելանդիա, հայտնում է Reuters-ը։

Արդերնը մեկնել էր Անտարկտիդա, որպեսզի հանդիպի երկրի գիտնականների հետ՝ այցելելով պատմական նշանակության վայրեր՝ միաժամանակ խթանելով տարածաշրջանում համագործակցության անհրաժեշտությունը:

Վարչապետի մամուլի քարտուղարը շաբաթ օրն ասել է, որ Արդերնը եւ իր հետ ճանապարհորդողները պետք է շաբաթ օրը վերադառնան իտալական C-13 Hercules ռազմական ինքնաթիռով:

Նոր Զելանդիան, Ավստրալիայի, Ֆրանսիայի եւ Չիլիի հետ միասին այն յոթ երկրներից է, որոնք տարածքային պահանջներ են ներկայացնում Անտարկտիդային: