Իտալիայի վարչապետն ինքն է զանգահարել թղթակից Վալտեր Լավիտոլեին հուլիսի 13-ի ուշ երեկոյան: Զրույցը տեւել է ավելի քան 13 րոպե, որոնց ընթացքում Բերլուսկոնին արտահայտել է իր ողջ զայրույթը, գրում է La Repubblica-ն, որի վրա հղում է անում InoPressa-ն:
Մասնավորապես, նա ասել է. «Ես այնքան թափանցիկ եմ, ես մաքուր եմ իմ բոլոր գործերում, ես չգիտեմ` ինչը կարող է դժգոհություն առաջացնել: Հասկանո՞ւմ եք: Ես մարդ եմ, ով չի անում ոչինչ, ինչ կարելի է անվանել կրիմինալ, այդ պատճառով ես լիովին հանգիստ եմ... Ինձ հետեւում են ամենուրեք, վերահսկում են իմ հեռախոսազրույցները, բայց ես թքած ունեմ: Մի քանի ամսից ես գնալու եմ այս կեղտոտ երկրից գրողի ծոց: Վերջ, հերիք է»:
Զրույցը, սակայն, ձայնագրվել է վարչապետի նկատմամբ ենթադրվող դրամաշորթության գործի քննության շրջանակներում, որն անցկացրել է Նեապոլի դատախազությունը:
Իսկ Լավիտոլեին, ի դեպ, մեղադրում են Բերլուսկոնիի եւ գործարար Ջամպալո Տարանտինի միջեւ, միջնորդ լինելու մեջ. իբրեւ թե նա գումար է փոխանցել գործարարին` վարչապետին մարմնավաճառներ մատակարարելու համար:



























