Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի հետ նույն խմբում ընդգրկված Ռուսաստանի հավաքականը 7-րդ տուրում 1:0 հաշվով առավելության հասավ Մակեդոնիայի նկատմամբ: Միակ գնդակը 41-րդ րոպեին խփեց Սեմշովը:

Ռուսաստանի հավաքականը 16 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 13-ական միավոր ունեցող Իռլանդիան ու Սլովակիան կհանդիպեն այսօր, սեպտեմբերի 2-ին Երեւանի ժամանակով 23:45-ին Դուբլինում: Հայաստանի հավաքականը Անդորրային 3:0 հաշվով հաղթելուց հետո 11 միավորով 4-րդ տեղում է: