Անցած գիշեր Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում եւ ընկերական խաղում հանդես եկան եվրոպական առաջատար ֆուտբոլային հավաքականները եւ բոլորն էլ հաղթանակ տարան: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն ընկերական խաղում կամային հաղթանակ տարավ Չիլիի նկատմամբ: Պարտվելով 0:2 հաշվով, իսպանացիները կարողացան հաղթել` 3:2, Պորտուգալիան ջախջախեց Կիպրոսին` 4:0:
Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում Իտալիան մրցակցի խաղադաշտում 1:0 հաշվով հաղթեց Ֆարերյան կղզիների թիմին, Ֆրանսիան 2:1 հաշվով հաղթեց Ալբանիային, իսկ Անգլիան 3:0 հաշվով պարտության մատնեց բուլղարացիներին:




























