Թուրքիայի կողմից Լիբիա ուղարկված դեսպան Ալի Քեմալ Այդընը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե երջանիկ է, որ ինքը Լիբիայում հանդիսանում է առաջին ուղարկված դեսպանը։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ նորանշանակ դեսպանը նշել է, թե իրենք մեկ օր առաջ 25 հոգանոց անձնակազմով ժամանել են Տրիպոլի եւ իրենց աշխատանքով կնպաստեն Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ հարաբերությունների զարգացմանը՝ շեշտելով, որ շնորհավորում է Լիբիայի խիզախ ժողովրդին՝ 42-ամյա բռնակալությունը տապալելու համար։
Ի դեպ, նշենք, որ թուրք դեսպանի նշած բռնակալական ռեժիմի ղեկավար Մուամար Քադաֆին նախորդ տարի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է հանձնել «Մարդու իրավունքների» մրցանակ։



























