Մոսկվայում ավարտված արագ շախմատի Բոտվինիկի հուշամրցաշարում Լեւոն Արոնյանը 6 հնարավորից վաստակեց 3 միավոր եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ կիսեց երկրորդ տեղը: Հաղթող դարձավ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որը հավաքեց 4,5 միավոր: Համաշխարհային դասակարգման առաջին համար Մագնուս Կարլսենը 1,5 միավորով գրավեց վերջին տեղը:

Լեւոն Արոնյանն Անանդի հետ երկու պարտիաներում էլ պարտություն կրեց: Կրամնիկի եւ Կարլսենի հետ դիմակայությունում Արոնյանը վաստակեց 1,5-ական միավոր:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը միայն կես միավոր զիջեց հաղթողի կոչումը նվաճած Եվրոպայի չեմպիոն, լիտվացի Վիկտորիա Չմիլիտեին եւ 3,5 միավորով գրավեց երկրորդ տեղը: Ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւան ու հնդիկ Համպի Կոներում գրավեցին 3-րդ, 4-րդ տեղերը: