Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը նոր կառավարություն ձեւավորելու մանդատ է տվել «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուին: Սա երեւում է պետության ղեկավարի գրասենյակի հեռարձակած կադրերից։
«Իմ խորհրդակցությունները ցույց տվեցին հետեւյալ պատկերը. Կնեսետի 64 անդամներ խորհուրդ տվեցին կառավարության ձեւավորման գործը վստահել Բենիամին Նեթանյահուին, 28 անդամներ առաջարկեցին Յաիր Լապիդին եւ այլ 28 անդամներ որոշեցին են խորհուրդ չտալ ոչ մեկին... Չեմ մոռանում, իհարկե, որ Նեթանյահուի դեմ Երուսաղեմի շրջանային դատարանում դատական գործընթացներ են շարունակվում, եւ ես դա ընդհանրապես չեմ պարզեցնում։ Այնուամենայնիվ, կարեւոր է նշել, որ Գերագույն դատարանն արդեն հայտնել է իր կարծիքն այս հարցի վերաբերյալ, եւ կառավարության ձեւավորման գործն արդեն Նեթանյահուին է վստահվել իմ նախորդ նախագահ Ռեուվեն Ռիվլինի կողմից»,- ասել է նախագահը։
«Այս ամենի լույսի ներքո, օրենքով սահմանված կարգով եւ ձեր համաձայնությունը տալուց հետո, ես որոշել եմ ձեզ՝ պատգամավոր Բենիամին Նեթանյահուին, վստահել կառավարություն ձեւավորելու գործը», - ավելացրել է նա՝ մանդատը հանձնելով «Լիկուդ»-ի առաջնորդին։
Արարողությանը ներկա են եղել Կնեսետի անդամներ եւ այլ պաշտոնյաներ։
Իսրայելի օրենսդրությունը 28 օր է հատկացնում կոալիցիոն բանակցությունների եւ նախարարների նոր կաբինետ ձեւավորելու համար, որին, անհրաժեշտության դեպքում, կարող են ավելացնել եւս 14-ը: Հնարավոր է, որ Նեթանյահուն կարողանա նոր կառավարությանը երդման արարողությանը հասցնել՝ մինչեւ օրենքով սահմանված ժամկետը:





























