ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով վերացվում է զինված ուժերում ծառայության առաջին պայմանագրի համար 40 տարեկանի վերին շեմը, ասվում է պաշտոնական իրավական տեղեկատվության պորտալում հրապարակված փաստաթղթում։
«8-րդ հոդվածի 1-ին կետում (Զինվորական ծառայություն անցնելու կարգի դրույթ - ծանոթագրություն խմբ.) 1-ին պարբերության «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ա) 18 տարին լրացած քաղաքացիները. «է» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. է) 18 տարին լրացած օտարերկրյա քաղաքացիները»,- ասվում է հրամանագրում.
Մինչ այս զինվորական ծառայության առաջին պայմանագիրը կնքել ցանկացող ռուսաստանցիների համար սահմանափակումը 40 տարեկանն էր, իսկ այլ երկրների քաղաքացիների համար՝ 30 տարեկանը։





























