Թենիսի ԱՄՆ բաց առաջնության 1/8-րդ եզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը 7:6, 6:1, 7:5 հաշվով պարտության է մատնել արգենտինացի Դավիթ Նալբանդյանին:
Հաղթական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռաֆայել Նադալը հայտնվել է սեղանի տակ: Անսպասելիորեն ձգվել է նրա ոտքի մկանը: Աշխարհի երկրորդ ռակետը հետո ասել է, որ սուր ցավն անցել է եւ պատրաստ է շարունակել մրցաշարը:




























