Դերասան Իվան Օխլոբիստին հայտարարել է, որ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը 2012 թ. Ռուսաստանի նախագահական ընտրություններին:

«Դա ճիշտ է եւ միանգամայն լուրջ»,-հավաստիացրել է նա, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Որպես նախընտրական ծրագիր Օխլոբիստին ներկայացնելու է գաղափարա-փիլիսոփայական կոնցեպցիան: Նրա խոսքով, այդ կոնցեպցիան պակասում է, որպեսզի «մենք կարողանանք ազգ դառնալ»: Օխլոբիստինի խոսքով, նա ակնկալում է եկեղեցու օրհնությունը:

Օխլոբիստին դեռ չգիտի թե ինչ միջոցներով է իրականացնելու նախընտրական քարոզարշավը: «Իմ կարծիքով, եթե ինչ-որ հետաքրքիր բան է առաջարկվում, ապա դա Աստծո կամքով պետք է որոշվի պետության կողմից»,-պարզաբանել է նա:

2001 թ. Օլխոբիստին եղել է քահանա, սակայն 2001 թ. դերասանի խնդրանքով Կիրիլ պատրիարքը նրան ազատել է քահանայությունից:

Նախնական տվյալներով, Ռուսաստանի նախագահի ընտրությունները տեղի են ունենալու 2012 թ. մարտի 4-ին: