Պենտագոնը չի կարող հաստատել հաղորդագրություններն այն մասին, որ ռուսական հրթիռներն ընկել են Լեհաստանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, հայտնում է Reuters-ը։
«Մեզ հայտնի են մամուլի հաղորդագրությունները, որոնք պնդում են, որ երկու ռուսական հրթիռներ հարվածել են Լեհաստանում Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող օբյեկտին։ Ես կարող եմ ձեզ ասել, որ մենք այս պահին այդ հաղորդագրությունները հաստատող որեւէ տեղեկություն չունենք, եւ շարունակում ենք ուսումնասիրել հարցը»,- ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը:
Ավելի վաղ լեհական լրատվամիջոցները հայտնել էին երկրի տարածքում երկու հրթիռի ընկնելու մասին, որի հետեւանքով երկու մարդ է զոհվել։





























