Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը հայտարարել է, որ իր երկիրը կավելացնի ռազմական ներկայությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ որպես աշխարհի այդ հատվածում գործողությունների իր նոր ռազմավարության մաս, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կմեծացնենք մեր ռազմական ներկայությունը եւ կամրապնդենք մեր գործընկերների եւ դաշնակիցների հետ հարաբերությունները տարածաշրջանում»,-ասել է նա։

Անանդը նաեւ նշել է, որ Կանադան տվյալ տարածաշրջանում մտադիր է «մարտահրավեր նետել» ՉԺՀ-ին, երբ դա անհրաժեշտ լինի, բայց անհրաժեշտության դեպքում՝ համագործակցել Չինաստանի հետ: