Փարիզում այսօր` սեպտեմբերի 5-ին մեկնարկել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի գործով դատավարությունը: Դատական նիստն ընթանում է Շիրակի բացակայությամբ, ով առողջական վիճակի պատճառով չի կարող մանսակցել նիստին: Համապատասխան տեղեկանքը ներկայացրել է պաշտպանական կողմը:

Ակնկալվում է, որ դատավորն այսօր որոշում կկայացնի` թույլ տալիս է արդյոք Շիրակի մտավոր վիճակը մասնակցել նիստին:

Նշենք, որ 78-ամյա Շիրակը մեղադրվում է ծառայողական լիազորությունների գերազանցման եւ պետական գույքի յուրացման մեջ:

Նրա վատ վիճակի պատճառը սրտի նոպան է, որ նա տարել է 2006թ.: Շիրակը վատ է տեսնում եւ լսում, դժվարությամբ է քայլում եւ ուշադրության պակաս ունի: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան մինչեւ 10 տարվա ազատազրկում է սպառնում: