Երևանում կայանալիք արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ նոյեմբերի 23-ին ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:

«Պատճառված անհարմարությունների համար ոստիկանությունը հայցում է մեր քաղաքացիների ըմբռնումն ու ներողամտությունը»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 23-ին Դվին հյուրանոցային համալիրի տարածքում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողովը և ՀԱՊԿ ԱԳՆԽ, ՊՆԽ և ԱԽՔԿ համատեղ նիստը: