Պաշտոնաթող գեներալ Դեւիդ Պետրեուսը սեպտեմբերի 6-ին ստանձնում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության պետի պաշտոնը:
58-ամյա Պետրեուսին, ով լքում է Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորակազմերի հրամանատարի պաշտոնը, ուղեկցել են 17 թնդանոթների համազարկով, հաղորդում է The New York Times-ը:
Գեներալի զինվորական կարիերան շարունակվել է 40 տարի:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ապրիլի 28-ին հայտնի էր դարձել, որ պաշտպանական գերատեսչությունը կգլխավորի ԿՀՎ արդեն նախկին տնօրեն Լեոն Պանետտան, իսկ նրա տեղը կզբաղեցնի Դեւիդ Պետրեուսը:




























