Ռուսաստանում հերթական նախընտրական բանավեճի ընթացքում ՌԼԴԿ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, ում ակնարկել էին, որ իր կուսակցությունը տեղեր է վաճառում ՌԴ Դումայում, կոտրել է միկրոֆոնը:
Հարցին, թե ինչո՞ւ են տեղեր վաճառում, Ժիրինովսկին պատասխանել է. «Ոչ, ցույց տվեք մեկին, ո՞վ վաճառում է: Սրիկա, անամոթ»: Ապա նա վեր է թռել տեղից եւ շպրտել միկրոֆոնը` կոտրելով այն: «Ո՞ւմ եմ ես տեղ վաճառել»,- հարցրել է նա:
HTB-ի հաղորդավարը տվել է Աշոտ Եղիազարյանի անունը, ինչին ի պատասխան Ժիրինովսկին ասել է. «Ես հիմա կթքեմ ձեր դեմքին», հաղորդում է «Էխո պլանետին»:
ՌԼԴԿ անդամ Աշոտ Եղիազարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախությունների մեջ: Նա այժմ բնակվում է Միացյալ Նահանգներում եւ միջազգային հետախուզման մեջ է գտնվում:




























