Ալլա Պուգաչովան հայտնել է իր պատրաստակամության մասին անդամակցել «Արդար գործ» կուսակցությանը, որը ղեկավարում է միլիարդեր Միխայիլ Պրոխորովը: «Եթե կանչեն` կգնամ»,-հայտնել է Ալլա Պուգաչովան:

«Վերջին տարիներին ես չեն հետեւում քաղաքականությանը: Շարունակ նույն անուններն են հոլովվում քաղաքականության մեջ, ճիշտ ինչպես շոու բիզնեսում: Վերջերս հանկարծ սկսեցի հետաքրքրվել: Եւ միայն այն բանի համար, որ իսկական տղամարդ է հայտնվել, ով պատրաստ է ամեն ինչ անել երկրի համար: Ես խոսում են Միխայել Պրոխորովի մասին»,-հայտնել է երգչուհին «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրուցում:

Գործարար Միխայել Պրոխորովը գլխավորում է «Ճշմարիտ գործ» կուսակցությունը 2011 թ. հունիսիսց: Նա հայտարարել է, որ «Արդար գործ» ձգտելու է դառնալ «իշխանության երկրորդ կուսակցությունը» եւ մտնել խորհրդարան, նշում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նովոստի Ռոսիին» հաղորդում է, որ երգչուհին եւ օլիգարխը ընկերական հարաբերությունների մեջ են: Ալլա Բորիսովնայի 60-ամյակին նվիրված երեկույթի ծախսերը փակել էր գործածարը: