Մոսկվայում ավարտված շախմատի աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվինիկի հիշատակին նվիրված փառատոնի շրջանակում մասնակից գրոսմայստերները խաղացել են դպրոցականների հետ: Վիճակահանությամբ Մագնուս Կարլսենին մրցակից է բաժին հասել նաեւ պատանի Դավիթ Պարավյանը: Ռուսաստանահայ շախմատիստը ոչ ոքի է խաղացել համաշխարհային դասակարգման առաջատարի հետ: