Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարների հետ կապված սկանդալային պատմությունը դեռեւս շարունակվում է:
Հիշեցնենք, որ խոսքը ինտերնետում դերասանուհի Անժելա Սարգսյանի նյու (մերկ) ոճի լուսանկարների մասին է: Երիտասարդ դերասանուհին նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերության` «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալում նկարահանվող Լիլիթի դերակատարուհի Անժելա Սարգսյանի մասին: Ֆիլմը ներկայացնում է չորս ընկերուհիների կյանքը: Ինտիմ բնույթի նկարների հայտնվելը միանշանակորեն չէր ընդունվել, նույնիսկ տեղեկություններ էին տարածվել Անժելա Սարգսյանի հեռացման մասին: Այդ լուրերը դերասանուհին ժխտել էր:
Վերջին տվյալներով, ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է հայտնաբերել ինտերնետում դերասանուհու մերկ լուսանկարներ տարածողին: Նրա անունը պաշտոնապես չի հրապարակվում: Ընդհանուր առմամբ, գործի վերաբերյալ պաշտոնական տեղեկությունն այսպիսին է` ինքնությունը հայտնի է, ընթանում է հետաքննություն:
Անժելա Սարգսյանից դեռեւս չի հաջողվել որեւէ բան պարզել: Նա հասկանալի պատճառներով խուսափում է շփվել լրագրողների հետ:
Սակայն ոչ պաշտոնական տեղեկություններով, քրեական գործ դեռեւս չի հարուցվել: Ներկայումս ուսումնասիրվում են գործի նյութերը, կատարվում է փորձաքննություն, որը կբնորոշի, թե Անժելա Սարգսյանի լուսանկարները պոռնկագրական բնույթի՞ են, թե` ոչ, որից հետո էլ կձեռնարկվեն հետագա քայլերը: Չհաստատված տվյալներով, Անժելա Սարգսյանի մերկ նկարները ինտերնետում հայտնաբերել են Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի կիբերհանցագործության հատուկ բաժանմունքի աշխատակիցները:




























