Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ավարտից երկու տուր առաջ եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեցին Իտալիայի եւ Իսպանիայի հավաքականները:

Իտալացիները 1:0 հաշվով հաղթեցին Սլովենիայի հավաքականին եւ վաստակեցին 22 միավոր:

Իսպանիայի հավաքականը 6:0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին եւ վերջին խմբում վաստակեց 18 միավոր: Իսպանիան 8 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Չեխիայի նկատմամբ: