Մուամար Քադաֆին, հավանաբար, լքել է Բանի Վալիդ քաղաքը երկրի արեւմուտքում եւ շարժվում է հարավ, դեպի Չադի կամ Նիգերի սահմանի ուղղությամբ: Նման հայտարարություն է արել ապստամբների ջոկատի հրամանատար Հիշա Բուխագիարը, ում խոսքը ներկայացնում է Reuters-ը:
Բուխագիարը, ով զբաղվում է Քադաֆիի որոնումներով, հայտարարում է, որ ականատեսների վկայությամբ, գնդապետը գտնվում է Գհուատ գյուղի մերձակայքում, Տրիպոլիից 950 կմ դեպի հարավ: Դաշտային հրամանատարը հավելել է, որ Ջամահիրիայի առաջնորդին այնտեղ տեսել են երեք օր առաջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, լիբիացի ապստամբները սեպտեմբերի 6-ին պայմանավորվածության էին հանգել Բանի-Վալիդ քաղաքի պատվիրակների հետ, որ առանց կռվի կվերցնեն քաղաքը` արյունահեղությունից խուսափելու համար:




























