«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ աևդեն տեւական ժամանակ է, ինչ եթերից անհետացել է երգչուհի Շպռոտը, որը հայ հասարակությանը հայտնի է իր էքսցենտրիկ պահվածքով և հետաքրքիր երգացանկով։ Երգչուհու կարիերան բավականին հաջող էր ընթանում. Հանրային հեռուստաընկերությունը նրան նույնիսկ առաջարկեց Ավետ Բարսեղյանի հետ միասին մեկ եթերաշրջան վարել «Երկու աստղ» հեռուստանախագիծը։ Շպռոտի վերջին տեսահոլովակը նկարահանվել է 2 տարի առաջ, սակայն այն եթերում այլեւս չեն «պտտեցնում»:

«Ամիսներ առաջ Շպռոտը սոցիալական վիճակից դրդված ընդմիշտ լքել է Հայաստանը։ Նա հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, աշխատում է հանրային սպասարկման ոլորտում։ Շպռոտը այնտեղ ոչ երգում է, ոչ էլ ստեղծագործում։ Երգչուհին, ում հայրը զոհվել է արցախյան պատերազմի տարիներին, հիմա աշխատում է դիսկերի ամերիկյան խանութում որպես վաճառողուհի։ Իր մերձավորների հետ զրույցում նա երդվել է, որ այլեւս երբեք չի վերադառնա Հայաստան։ Ավելացնենք, որ շոուբիզնեսի երբեմնի աստղերից շատ-շատերը այսօր սոցիալական այնպիսի խնդիրներ ունեն, որ դժվար է պատկերացնել։ Նրանցից շատ-շատերն են այսօր մտածում Հայաստանը ընդմիշտ լքելու մասին», -գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը: