Սլովակիայի հավաքականի եւ Մոսկվայի Լոկոմոտիվի պաշտպան Յան Դյուրիցան մեկնաբանել է սլովակների 0:4 հաշվով պարտությունը Հայաստանի հավաքականին:

«Հայաստանի հավաքականը դրսեւորեց իր հնարավորությունների առավելագույնը: Դարպասապահ Բերեզովսկու օրն էր, ով հրաշքներ էր գործում: Եթե մենք իրացնեինք մեր հնարավորություններն առաջին խաղակեսում, ապա այլ արդյունք կլիներ: Այդուամենայնիվ մենք ունենք Եվրո-2012-ին մասնակցելու շանս»,- Դյուրիցայի խոսքը մեջբերում է Gazeta.ru: