Ֆուտբոլի Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը Հայաստանի հավաքականից 0:4 հաշվով կրած պարտությունից հետո շնորհավորել է հայ ֆուտբոլիստներին պահերի անհավանական արդյունավետ իրացմամբ եւ հայտարարել է, որ խմբում ինտրիգը կպահպանվի մինչեւ վերջին հանդիպում:
«Պարտության մեղքը իմն է, քանի որ ես պետք է Իռլանդիայի հետ 90 րոպե անցկացրած ֆուտբոլիստների փոխարեն նոր խաղացողների դուրս բերեի: Սակայն ամեն ինչ դեռ առջեւում է: Առաջին տեղ գրավելու հնարավորություն ունեն եւ ռուսները, եււ իռլանդացիները եւ հայերը: Բայց նաեւ մենք ունենք այդ հնարավորությունը, եթե հաղթենք մնացած երկու հանդիպումներում», հաղորդում է sport.sk-ն:




























