Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում սլովակների նկատմամբ տարած 4:0 հաշվով հաղթանակը:

«Սա մեծագույն հաղթանակ է մեզ համար: Ինձ չի զարմացնում արդյունքը, քանի որ հենց սկզբից մենք հավատում էինք միմյանց: Մենք ունեինք շանս` բոլորին ապացուցելու, որ լավ թիմ ենք: Այն փաստը, որ մենք մեր բոլոր գնդակները խփեցինք բաց խաղում` ցույց տվեց, որ մենք ունենք լավ ֆուտբոլիստներ», Մովսիսյանի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը: