Թուրքիայից Լիբիա մեկնած եւ Քադաֆիի որդի՝ Հանիբալի տանը որպես մատուցող աշխատած 54-ամյա Ադնան Թամը պատմել է, թե ինչպես են իրեն նվաստացրել եւ դանակահարել։

Թուրքական Habershow-ի փոխանցմամբ՝ Ադնանը նշել է, թե Քադաֆիի որդու տան իրեն ամեն տեսակ անարգանքի եւ նվաստացման են արժանացրել։ «Օրական 20 ժամ աշխատում էինք։ Փախչելու հնարավորություն չկար, քանի որ տունը զինված հսկողության տակ էր։ Բազմաթիվ անգամ մահակով ծեծ եմ կերել։ Քադաֆիի հարսը նյարդային հիվադ էր ու ինձ 2 անգամ դանակահարել է»,-ասել է թուրք մատուցողը՝ նշելով, որ կարողացել է ազատվել այդ տնից միայն այն ժամանակ, երբ ապստամբները օգոստոսի 21-ին մտան Տրիպոլի։