Հանրապետության տարածքում եղանակն այսօր` սեպտեմբերի 8-ին կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով: Ամբողջ հանրապետությունում կհաստատվի առանց տեղումների եղանակ, երեկոյան առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 10-15 մ/վրկ:

Meteo-tv-ի փոխանցմամբ, ցերեկային ժամերին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում, արեւելյան շրջաններում 4-6, այլուր` մոտ 3 աստիճանով: Սրտանոթային խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տրվում խուսափել ծանր ֆիզիկական աշխատանքներից: Սեւանա լճի ավազանում բավական ցուրտ է, հանգստի համար նպաստավոր պայմաններ չեն:

Երեւանում կդիտվի առանց տեղումների եղանակ, ցերեկն անհրաժեշտ է պատսպարվել արեւից: Օդի ջերաստիճանը ցերեկային ժամերին կլինի +29+31, երեկոյան` +24+26 աստիճան: