Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչները հունվարին կժամանեն Թուրքիա՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը քննարկելու համար։ Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի խորհրդարանների ներկայացուցիչները հունվարին կայցելեն Թուրքիա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցերը։
Նա նշել է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան Թուրքիային մի շարք խոստումներ են տվել, որոնք պետք է կատարվեն։ Նա ընդգծել է, որ եվրոպական երկու երկրները «դրական եւ վճռական են տրամադրված» եւ նշել է, որ իրենց նպատակն է միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին՝ Ազգային անվտանգության ամրապնդման համար:





























