Կոսովոյի սերբերը սկսել են բարիկադներ կառուցել երկրամասի հյուսիսում՝ Պրիշտինայի իշխանությունների կողմից ինքնահռչակ հանրապետության ՆԳՆ նախկին ոստիկան Դեյան Պանտիչի ձերբակալության պատճառով, հայտնում է «Վեչերնիե նովոստի» թերթի պորտալը։
Պանտիչը, որն իր գործընկերների՝ ՆԳՆ բաժանմունքներից սերբ ոստիկանների հետ հրաժարական էր տվել նոյեմբերի կեսին, շաբաթ օրը ձերբակալվել է Յարինա անցակետում՝ կենտրոնական Սերբիայից մուտք գործելիս։
«Քաղաքացիները հավաքվում են Լեպոսավիչ գյուղի մուտքի եւ ելքի մոտ, իսկ մի քանի հարյուր մարդ հավաքվել է Զվեչանի մոտ գտնվող Ռուդարե վայրում, խաչի կողքին, ինչպես նաեւ մոտակա Սրբովացեում։ Սերբերը բարիկադներ են տեղադրում»,- հայտնում է պորտալը։
Հաղորդվում է, որ Կոսովսկա-Միտրովիցայի հյուսիսում օդային տագնապի ազդանշաններ են հնչում:





























