Աբխազիայի իշխանությունները չեն կորցնում զգոնությունը Թբիլիսիի նկատմամբ, հատկապես լուրերի ֆոնին այն մասին, որ էմիսարները, այդ թվում՝ Լեհաստանից, փորձել են Վրաստանում Ռուսաստանի Դաշնության դեմ «երկրորդ ճակատ» բացել, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը ասել է Աբխազիայի վարչապետ Ալեքսանդր Անկվաբը։
«Մենք երբեք չենք կորցնում մեր զգոնությունը ոչ մի իրավիճակում, մասնավորապես այսօր։ Հատկապես, երբ շատ տեղեկություններ կան, որոնց համաձայն Եվրոպայի տարբեր երկրներից, հատկապես Լեհաստանից, էմիսարներ են եկել՝ ներշնչված «երկրորդ ճակատ» բացելու գաղափարով (Վրաստանում - խմբ.): Սակայն, փառք Աստծո, նման բան դեռեւս տեղի չի ունենում»,- ասել է վարչապետը՝ պատասխանելով հարցին այն մասին, արդյո՞ք Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ֆոնին Վրաստանի հետ հարաբերությունների սրման նախադրյալներ կա՞ն:
Անկվաբը նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը «միշտ էլ լարված է»՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ Վրաստանում կան «շատ ողջամիտ մարդիկ, ովքեր թույլ չեն տա, որ էսկալացիա լինի»։
«Մենք հետեւում ենք այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում այնտեղ՝ ելնելով տարբեր հանգամանքներից, եւ մեզ անհանգստացնող գործողություններ չկան»,- հավելել է վարչապետը։





























