Եվրահանձնաժողովը հավանություն է տվել 220 միլիոն եվրոյի փաթեթին՝ Թուրքիայի արեւելյան սահմանին հսկողությունը բարելավելու համար։ Այսպիսով, 2022 թվականին Թուրքիայի փախստականներին աջակցելու համար ԵՄ-ի օգնության ընդհանուր գումարը կազմել է 1,235 միլիարդ եվրո։
Այս միջոցները լրացուցիչ 3 միլիարդ եվրոյի մի մասն են, որի մասին հայտարարվել էր 2021 թվականի հունիսին Եվրոպական խորհրդի նիստից հետո՝ Թուրքիայում փախստականներին 2021-2023 թվականներին ԵՄ օգնությունը շարունակելու համար:
Այս տարի ընդունված ավելի քան 1,2 միլիարդ եվրո արժողությամբ օգնության փաթեթը բաղկացած է չորս ծրագրերից։





























