Պակիստանը, հավանաբար, այս ամիս ֆինանսական աջակցության բազմամիլիարդանոց փաթեթ կստանա իր վաղեմի դաշնակցից՝ Սաուդյան Արաբիայից, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Ֆինանսների նախարարության երկու պաշտոնյա տեղեկացրել է, որ սաուդյան փաթեթը կներառի դեպոզիտներ, որոնք կավելացնեն երկրի արժութային պաշարները, եւ նավթ՝ հետո վճարելու պայմանով։
Ֆինանսների նախարար Իսհակ Դարն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սաուդյան Արաբիայի հետ հույս շուտով բանակցություններ սկսելու ունի։ «Մենք սպասում ենք, որ, եթե Աստված տա, ֆինանսական աջակցություն կստանանք Սաուդյան Արաբիայից, ամենայն հավանականությամբ՝ այս ամիս»,- Reuters-ին ասել է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ ավելացնելով, որ փաթեթը կկազմի մոտ 4 մլրդ դոլար։
«Փաթեթի մի մասը կտրամադրվի արժույթի մեր պաշարներին, մնացածը՝ նավթը եւ որոշ այլ ապրանքներ, կտրամադրվեն հետո վճարելու պայմանով»,- ասել է նա։
Պակիստանի տնտեսությունը բախվել է վճարային հաշվեկշռի ճգնաժամի, ընդ որում՝ կենտրոնական բանկի պաշարները նվազել են՝ հասնելով 6,7 մլրդ դոլարի, ինչը հազիվ կբավականացնի այս ամսվա ներմուծմանը, իսկ ընթացիկ գործողությունների հաշվի դեֆիցիտն ավելացել է։





























