Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ «բաց է» Ուկրաինային ավելի հեռահար սպառազինության համակարգեր մատակարարելու հարցում, եթե Ռուսաստանը շարունակի հարվածներ հասցնել քաղաքացիական բնակավայրերին, հայտնում է Reuters-ը։
Ելույթ ունենալով խորհրդարանի առջեւ՝ նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը Ուկրաինայի ակտիվ կողմնակից է, Ուոլասին հարցրել է Կիեւին ավելի մեծ հեռահարության հրթիռային համակարգեր մատակարարելու հնարավորության մասին:
«Ես անընդհատ վերանայում եմ սպառազինությունների համակարգերը, որոնք մենք կարող ենք տրամադրել»,- ասել է Ուոլեսը: «Մենք ունենք նաեւ պոտենցիալ սպառազինության համակարգեր, որոնք ավելի հեռահար են։ Եթե ռուսները շարունակեն հարվածներ հասցնել քաղաքացիական տարածքներին եւ փորձեն խախտել Ժնեւի կոնվենցիաները, ապա ես բաց կլինեմ հասկանալու, թե ինչ ենք անելու հետո»,- ասել է նա:
Ընթացիկ տարվա փետրվարից Մեծ Բրիտանիան Ուկրաինային հատկացրել է 3,8 միլիարդ ֆունտ սթեռլինգ՝ ներառյալ զենքի մատակարարումը, ռազմական ուսուցումը եւ մարդասիրական օգնությունը։
Ռիշի Սունակը հոկտեմբերին Կիեւ է այցելել Մեծ Բրիտանիայի վարչապետ դառնալուց հետո իր առաջին արտասահմանյան այցերից մեկի շրջանակներում:





























