Հնդկաստանի նախկին պետքարտուղար,  առաջատար ընդդիմադիր «Հնդկական ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության տարածաշրջանային մասնաճյուղի առաջնորդներից Ռաջա Պատերիան կալանավորվել է Մադհյա-Փրադեշ նահանգում՝ վարչապետ Նարենդրա Մոդիի սպանության կոչերի համար, տեղեկացրել է NDTV-ն։

Նշվել է, որ նահանգի կառավարությունը ոստիկանությունից պահանջել է գործ հարուցել քաղաքական գործչի դեմ՝ գործող վարչապետին սպանելու կոչերի համար»։

Կուսակցության առաջնորդն ինքը հայտարարել է, որ նկատի չի ունեցել ֆիզիկական սպանությունը, այլ Մոդիին հաղթելն ընտրություններում։

Ավելի վաղ հնդկական հեռուստաալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ Պատերիան կուսակցական ժողովում դիմում է ՀԱԿ կուսակիցներին եւ կոչ անում «պատրաստ լինել վարչապետ Մոդիին սպանելուն, որպեսզի փրկվի սահմանադրությունը»։ Նա նշել է, որ Մոդին «պառակտում է հասարակությունը»։